Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անցկացնում է անվտանգության բարձր մակարդակի վերջին խորհրդակցությունները, որոշելու՝ ինչպես և երբ արձագանքել Իրանի՝ երեքշաբթի կատարած հրթիռային հարձակմանը: Սպասվող «կոշտ պատասխանը», որ տեղի կունենա «առաջիկա օրերի ընթացքում», սերտորեն համաձայնեցվում է Բայդենի վարչակազմի հետ։               
 

Ի՞նչ կրոնական պատկանելություն ունի նշված անձը

Ի՞նչ կրոնական պատկանելություն ունի նշված անձը
24.09.2024 | 21:01

Արմեն Աշոտյանի հետ էի խոսում (ինձ կարելի է): Նկատել էր, որ ՄԱԿ-ի ամբիոնից երեկվա ելույթում ն.փաշինյանը մեջբերել է Աստվածաշնչյան մի հայտնի տեղի՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը։ Է՝ օքեյ՝ մեջբերել է՝ մեջբերել է։

Բայց այստեղ կա մի բայց։

Միջբերված խոսքը մեջբերվել է ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությամբ, այլ… «Եհովայի վկաների»-ի ու նման մյուս կրոնական ուղղությունների կողմից գործածվող տարբերակով։

Հիմա հարց. ի՞նչ կրոնական պատկանելություն ունի նշված անձը։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ